Հոդված 14. Ընտրողների ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու և ցուցակները ճշտելու կարգը
Հոդված 14. Ընտրողների ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու և ցուցակները ճշտելու կարգը
1. Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի, ոչ ուշ, քան քվեարկությունից 5 օր առաջ, ընտրողների ցուցակների անճշտությունների, իրեն կամ այլ քաղաքացու` ընտրողների ցուցակում ընդգրկելու կամ ընտրողների ցուցակից հանելու հարցով դիմել համայնքի ղեկավարին: Դիմումները տրվում են գրավոր:
2. Համայնքի ղեկավարը 3 օրվա ընթացքում քննարկում է ընտրողների ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները, կայացնում որոշումներ, քաղաքացիներին գրավոր տեղեկացնում իրենց դիմումների քննարկման արդյունքների մասին: Հնարավորության դեպքում տեղեկացվում են նաև այն քաղաքացիները, որոնց անունը, ազգանունը հանված են ընտրողների ցուցակներից:
3. Ցուցակներում անճշտությունների վերաբերյալ վեճերը կարող են բողոքարկվել դատարան: Դատարանը պարտավոր է հնգօրյա ժամկետում որոշում կայացնել: Որոշումը բողոքարկման ենթակա չէ: Քվեարկությանը նախորդող երկու օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրն ընտրողների ցուցակները ենթակա չեն փոփոխման, այդ թվում՝ դատարանի վճռով:
(14-րդ հոդվածը խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն)