Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-04-01-ից մինչև 2005-06-01։Բացել գործող տեքստը
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ: ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸԳլուխ 11 · ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 56. Քվեարկությունը

գործել է մինչև 2005-06-01Բացել ARLIS-ում

Հոդված 56. Քվեարկությունը

1. Գրանցվելուց անմիջապես հետո հանձնաժողովի` ընտրողներին քվեաթերթիկ հատկացնող անդամն ընտրողին հանձնում է քվեաթերթիկը:

2. Հանձնաժողովի` քվեաթերթիկները կնքող անդամը համոզվում է ընտրողի՝ տվյալ ընտրական տեղամասում հաշվառված լինելու մեջ, կնքում է քվեաթերթիկը: Կնիքը չպետք է դուրս գա քվեաթերթիկի սահմաններից:

3. Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի` քվեարկության խցիկում կամ սենյակում:.ուղղ Արգելվում է քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում կամ սենյակում որևէ այլ անձի ներկայությունը:.ուղղ

4. Եթե ընտրողը կարծում է, որ քվեաթերթիկը սխալ է լրացրել, ապա նա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին, իսկ նրա բացակայության դեպքում` տեղակալին` նոր քվեաթերթիկ վերցնելու համար: Հանձնաժողովի անդամը, հատկացնելով նոր քվեաթերթիկ, ընտրողների ցուցակում կատարում է համապատասխան նշում` տվյալ ընտրողի անվան, ազգանվան դիմաց: Սխալ լրացված (վնասված) քվեաթերթիկն անհապաղ մարվում է, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:

5. Ընտրության օրն ընտրողն իրավունք չունի ընտրական տեղամասի կենտրոնում հայտարարել, թե որ թեկնածուի օգտին կամ դեմ է պատրաստվում քվեարկել կամ արդեն քվեարկել է: Արգելվում է որևէ ձևով տեղեկանալ, թե ում օգտին կամ դեմ է քվեարկել ընտրողը:

(56-րդ հոդվածը լրաց., խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։