Հոդված 12
Հոդված 12.
Օրենքի 17-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Փաստաբան է այն անձը, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում և ստացել է համապատասխան արտոնագիր` փաստաբանական գործունեություն իրականացնելու համար:».
2) 3-րդ մասի 3-րդ կետը «քաղաքացիական» բառից հետո լրացնել «և վարչական» բառերով.
3) 4-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը.
4) ուժը կորցրած ճանաչել 2-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ մասերը: