Հոդված 15
Հոդված 15.
Օրենքի 19-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1) սահմանված կարգով և ժամաքանակով մասնակցել սույն օրենքով նախատեսված վերապատրաստման դասընթացներին.».
2) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) կատարել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտականությունները, եթե այդ պարտականությունների կատարումը չի խախտում սույն օրենքով նախատեսված փաստաբանական գաղտնիքի պահպանման պահանջը.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) կատարել փաստաբանների պալատի մարմինների և փաստաբանների պալատի նախագահի` իրենց իրավասության սահմաններում ընդունված իրավական ակտերի պահանջները:»: