Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

Հոդված 30. Անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 22-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում փաստաբանական դպրոցի հիմնադրման պահից:

3. Սույն օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված Օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 1-2-րդ, 4-5-րդ և 7-10-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2013 թվականի հունվարի 1-ից, իսկ 3-րդ, 6-րդ և 11-րդ կետերը` 2014 թվականի հունվարի 1-ից:

4. Այն կազմակերպությունները, որոնց սույն օրենքի ուժով արգելվում է իրենց անվանումներում օգտագործել «փաստաբան» բառը` դրա բոլոր հոլովաձևերով, կամ այդ բառը ներառող բառակապակցությունները, պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, իրենց անվանումներից հանել այդ բառը` դրա բոլոր հոլովաձևերով, կամ այդ բառը ներառող բառակապակցությունները: Սույն մասում նշված ժամկետը խախտած կազմակերպությունները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

5. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ընտրված փաստաբանների պալատի նախագահի և փաստաբանների պալատի խորհրդի անդամների լիազորությունները շարունակվում են ընտրվելու ժամանակ գործող օրենքով նախատեսված ժամկետով:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից դադարեցվում են որակավորման հանձնաժողովի անդամների, կարգապահական հանձնաժողովի անդամների և հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները:

7. Փաստաբանի, դատավորի առնվազն տասնհինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձը կարող է առանց փաստաբանական դպրոցում ուսանելու և որակավորման քննություն հանձնելու ստանալ փաստաբանական գործունեության արտոնագիր փաստաբանական դպրոցի հիմնադրումից հետո` մեկ տարվա ընթացքում:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2011 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՀՕ-339-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։