Հոդված 24
Հոդված 24.
Օրենքի 34-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Փաստաբանների պալատի նախագահը փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով www.azdarar.am կայքում հրապարակում է փաստաբանների ցուցակը:».
2) 2-րդ մասի «փաստաբանի ցանկությամբ այլ տեղեկատվություն, որը մանրամասն պետք է նշված լինի փաստաբանի դիմումում» բառերը փոխարինել «փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված այլ տեղեկատվություն» բառերով.
3) 3-րդ մասի «ընդգրկում է նրան փաստաբանների ցուցակում» բառերը փոխարինել «ընդգրկում է նրանց համապատասխանաբար` փաստաբանների ցուցակում և այլ պետության փաստաբանների ցուցակում» բառերով.
4) 4-րդ մասը «պատասխանատվություն» բառից առաջ լրացնել «կարգապահական» բառով: