Հոդված 39. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը
Հոդված 39. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը
1. Փաստաբանը ենթակա է կարգապահական պատասխանատվության սույն օրենքի և փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները խախտելու համար:
2. Փաստաբանի մասնակցությամբ քրեական, վարչական կամ քաղաքացիական գործով ի վնաս փաստաբանի վստահորդի ընդունված դատական ակտն ինքնին չի առաջացնում փաստաբանի կարգապահական պատասխանատվություն: