Հոդված 21
Հոդված 21.
Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 27. Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը
1. Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը սահմանում է փաստաբանի վարքագծի միասնական կանոնները և փաստաբանական էթիկայի սկզբունքները, որոնք պարտադիր են բոլոր փաստաբանների, ինչպես նաև վերջիններիս աշխատողների համար:
2. Փաստաբանները պարտավոր են օժանդակ անձնակազմի հետ կնքված աշխատանքային պայմանագրերում նախատեսել նրանց պարտականությունները՝ փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները պահպանելու վերաբերյալ, և հետևել դրանց պահպանմանը:»: