Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

Հոդված 45.12. Փաստաբանների վերապատրաստման կազմակերպումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 45.12. Փաստաբանների վերապատրաստման կազմակերպումը

1. Փաստաբանը վերապատրաստում կարող է անցնել փաստաբանական դպրոցում կամ փաստաբանների պալատի խորհրդի հավատարմագրած այլ հաստատությունում:

2. Փաստաբանը պարտավոր է անցնել փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով և ժամաքանակով վերապատրաստման դասընթացներ, որոնք չեն կարող երկու տարվա ընթացքում քառասունութ ժամից պակաս լինել:

3. Վերապատրաստման ընթացքում փաստաբանների` մինչդատական վարույթին և (կամ) դատական քննությանը չմասնակցելը համարվում է հարգելի, եթե փաստաբանը այդ մասին տեղյակ է պահել համապատասխան մարմնին:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։