Հոդված 1
Հոդված 1.
«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀO-29-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. Սույն օրենքում կիրառվող հասկացությունների օգտագործման սահմանափակումը
1. Կազմակերպություններին արգելվում է իրենց անվանման մեջ «փաստաբան» բառի, դրա բոլոր հոլովաձևերի կամ այդ բառը ներառող բառակապակցությունների, ինչպես նաև «փաստաբան» բառի օտարալեզու իմաստային թարգմանությունների օգտագործումը, բացառությամբ փաստաբանների պալատի, փաստաբանական դպրոցի և փաստաբանական գործունեություն իրականացնելու նպատակով փաստաբանի կողմից ստեղծվող կազմակերպությունների:»: