Հոդված 11
Հոդված 11.
Օրենքի 13-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «յոթ» բառը փոխարինել «տասը» բառով.
2) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Փաստաբանների պալատի նախագահը՝
1) ներկայացնում է փաստաբանների պալատը.
2) գործում է առանց լիազորագրի և տալիս է լիազորագրեր.
3) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային.
4) բանկում բացում է փաստաբանների պալատի հաշվարկային և ոչ հաշվարկային հաշիվներ.
5) ընդունում է որոշումներ փաստաբանների պալատի բնականոն գործունեությունն ապահովելուն առնչվող հարցերի վերաբերյալ.
6) նշանակում և ազատում է փաստաբանների պալատի աշխատակազմի աշխատողներին.
7) սահմանում է փաստաբանների պալատի աշխատակազմի աշխատողների ծառայողական լիազորությունների շրջանակը.
8) ընդգրկում է փաստաբանին փաստաբանների ցուցակում.
9) փաստաբանի նկատմամբ հարուցում է կարգապահական վարույթ.
10) դադարեցնում է մահացած փաստաբանի արտոնագրի գործողությունը և հանում է փաստաբանների ցուցակից.
11) տրամադրում է փաստաբանի և փաստաբանի օգնականի վկայականներ.
12) վերահսկողություն է իրականացնում հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության նկատմամբ.
13) հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հանրային պաշտպանի գրասենյակի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը)` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար.
14) փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով տնօրինում է փաստաբանների պալատի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
15) իրականացնում է օրենքով և փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված, ինչպես նաև փաստաբանների պալատի մյուս մարմինների իրավասությանը չվերապահված այլ լիազորություններ:».
3) 9-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Փաստաբանների պալատի նախագահն իր լիազորություններն իրականացնելու համար կարող է նշանակել տեղակալներ` փաստաբանների կազմից:»: