Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13.

Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին հոդվածով.

«Հոդված 17.1. Այլ պետության փաստաբանը

1. Այլ պետության փաստաբանը Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեությունն իրականացնում է սույն օրենքով, փաստաբանների պալատի կանոնադրությամբ և փաստաբանի վարքագծի կանոնագրքով սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

2. Այլ պետության փաստաբանը Հայաստանի Հանրապետությունում գործում է իր պետության համապատասխան փաստաբանական կառույցի տված արտոնագրի հիման վրա և պետք է փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով հավատարմագրվի փաստաբանների պալատում: Հավատարմագիր տալու և հավատարմագրի գործողությունը դադարեցնելու կարգը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը: Հավատարմագրի գործողությունը փաստաբանների պալատի խորհուրդը կարող է դադարեցնել այլ պետության փաստաբանի կողմից սույն օրենքի, փաստաբանների պալատի կանոնադրության և փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջների խախտման դեպքում: Հավատարմագրման համար այլ պետության փաստաբանից գանձվում են փաստաբանների պալատի խորհրդի սահմանած չափով վճարներ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։