Հոդված 23
Հոդված 23.
Օրենքի 29-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար հավակնորդը փաստաբանների պալատ է ներկայացնում դիմում՝ փաստաբանների պալատին անդամագրվելու խնդրանքով, որին կցվում է որակավորման հանձնաժողովի տված վկայագրի պատճենը: Որակավորման հանձնաժողովի տված վկայագիրն ուժի մեջ է տրման պահից մինչև հաջորդ` փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար որակավորման քննությունների անցկացումը:».
2) 6-րդ մասը ճանաչել ուժը կորցրած: