Հոդված 25
Հոդված 25.
Օրենքի 35-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 35. Փաստաբանների ցուցակից հանելը
1. Փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ փաստաբանը հանվում է փաստաբանների ցուցակից, եթե`
1) նա գրավոր դիմում է փաստաբանների ցուցակից իր անունը հանելու վերաբերյալ.
2) դադարեցվում է նրա արտոնագրի գործողությունը սույն օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
2. Փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ փաստաբանը ժամանակավոր հանվում է փաստաբանների ցուցակից, եթե կասեցվել է նրա արտոնագրի գործողությունը:
3. Փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ այլ պետության փաստաբանը հանվում է այլ պետության փաստաբանների ցուցակից, եթե դադարեցվել է նրա փաստաբանական գործունեության իրավունքն այն երկրում, որտեղ տրամադրվել էր այդ իրավունքը, կամ հավատարմագրի գործողությունը համարվել է ուժը կորցրած:»: