Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Նվազագույն իրավունքներ հեռարձակող կազմակերպությունների համար

Հեռարձակող կազմակերպությունները իրավունք ունեն թույլատրելու կամ արգելելու.

ա) իրենց հեռարձակումների վերահեռարձակումը,

բ) իրենց հեռարձակումների արձանագրումը,

գ) հետևյալի վերարտադրությունը՝

(1) առանց իրենց համաձայնության իրենց հեռարձակումների արձանագրումները,

(2) 15-րդ հոդվածի դրույթների համաձայն կատարած իրենց հեռարձակումների արձանագրումները, եթե վերարտադրությունը իրականացվում է այն նպատակների համար, որոնք տարբերվում են այդ դրույթներում նշված նպատակներից,

դ) իրենց հեռուստատեսային հեռարձակումների հաղորդումը հասարակությանը, եթե այդպիսի հաղորդումը կատարվում է այն վայրերում, որոնք մատչելի են հասարակությանը մուտքի վարձ վճարելու դիմաց: Պայմանների սահմանումը, որոնցով կարող է իրականացվել այդպիսի պահպանությունը, այն Պետության ազգային օրենսդրության խնդիրն է, որտեղ պահանջվում է այս իրավունքի պահպանությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։