Անցնել բովանդակությանը

Հոդված 32

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32

Միջկառավարական կոմիտե

1. Սույնով ստեղծվում է միջկառավարական կոմիտե, որի պարտականությունները հետևյալն են՝

ա) ուսումնասիրել սույն Կոնվենցիայի կիրառման և գործողության հետ կապված հարցերը, և

բ) հավաքագրել առաջարկություններ և պատրաստել փաստաթղթեր՝ սույն Կոնվենցիայի հնարավոր վերանայման նպատակով:

2. Կոմիտեն կազմված է Պայմանավորվող պետությունների ներկայացուցիչներից, որոնք ընտրվում են պատշաճ կերպով՝ հավասարաչափ աշխարհագրական բաժանման հիման վրա: Տասներկու կամ ավելի քիչ Պայմանավորվող պետությունների պարագայում անդամ երկրների քանակը պետք է լինի վեց, տասներեքից տասնութ Պայմանավորվող պետությունների դեպքում՝ ինը, տասնութից ավելի Պայմանավորվող պետությունների դեպքում՝ տասներկու:

3. Կոմիտեն կազմավորվում է Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից տասներկու ամիս անց՝ Պայմանավորվող պետությունների միջև կազմակերպված ընտրությունների միջոցով, որտեղ նրանցից յուրաքանչյուրը ունի մեկական ձայն՝ տրված Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր տնօրենի, Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենի, ինչպես նաև Գրական և գեղարվեստական աշխատանքների պահպանության միջազգային միության բյուրոյի տնօրենի կողմից՝ բոլոր Պայմանավորվող պետությունների մեծամասնության կողմից նախապես ընդունված կանոնների համաձայն:

4. Կոմիտեն ընտրում է իր նախագահին և պաշտոնյաներին: Այն սահմանում է ընթացակարգի իր իսկ կանոնները: Այդ կանոնները ապահովում են, մասնավորապես, Կոմիտեի հետագա գործունեությունը և հետագայում նրա անդամ երկրների ընտրության այնպիսի մեթոդ, որը երաշխավորում է ռոտացիա զանազան Պայմանավորվող պետությունների միջև:

5. Կոմիտեի քարտուղարությունը կազմված է Աշխատանքի միջազգային կազմակերպության, Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության, ինչպես նաև Գրական և գեղարվեստական աշխատանքների պահպանության միջազգային միության բյուրոյի, համապատասխանաբար, գլխավոր տնօրենների և տնօրենի կողմից նշանակված պաշտոնյաներից:

6. Կոմիտեի նիստերը, որոնք գումարվում են ամեն անգամ, երբ կոմիտեի անդամների մեծամասնությունը այդ նիստերը անհրաժեշտ է համարում, անցկացվում են հաջորդաբար Աշխատանքի միջազգային կազմակերպության, Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության, ինչպես նաև Գրական և գեղարվեստական աշխատանքների պահպանության միջազգային միության բյուրոյի վարչական կառավարման կենտրոններում:

7. Կոմիտեի անդամների ծախսերը իրենց վրա են վերցնում նրանց կառավարությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։