Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Պահպանվող հնչյունագրեր՝ 1. դրույթներ հնչյունագրեր արտադրողների վերաբերյալ, 2. միաժամանակյա հրապարակում, 3. որոշ չափանիշներ բացառելու լիազորություն

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն հնչյունագրեր արտադրողներին տրամադրում է ազգային վերաբերմունք, եթե առկա է հետևյալ պայմաններից որևէ մեկը.

ա) հնչյունագիր արտադրողը մեկ այլ Պայմանավորվող պետության քաղաքացի է (քաղաքացիության չափանիշ),

բ) հնչյունի առաջին արձանագրումը կատարվել է մեկ այլ Պայմանավորվող պետության տարածքում (արձանագրման չափանիշ),

գ) հնչյունագիրն առաջին անգամ հրապարակվել է մեկ այլ Պայմանավորվող պետության տարածքում (հրապարակման չափանիշ),

2. Հնչյունագիրը Պայմանավորվող պետության տարածքում առաջին անգամ հրապարակված է համարվում, եթե այն Կոնվենցիային չմասնակցող պետության տարածքում առաջին հրապարակումից հետո 30 օրվա ընթացքում հրապարակվում է (միաժամանակյա հրապարակում) նաև Պայմանավորվող պետության տարածքում:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ տրված ծանուցմամբ կարող է հայտարարել, որ չի կիրառի հրապարակման չափանիշը կամ, երկընտրանքայնորեն, արձանագրման չափանիշը: Նման ծանուցումը կարող է ի պահ տրվել վավերացման, ընդունման կամ անդամակցության պահին կամ դրանից հետո՝ ցանկացած ժամանակ: Վերջինիս դեպքում այն ուժի մեջ կմտնի ի պահ տալու պահից վեց ամիս անց:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։