Հոդված 4
Հոդված 4
Պահպանվող կատարումներ: Դրույթներ կատարողների վերաբերյալ
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կատարողներին տրամադրում է ազգային վերաբերմունք, եթե առկա է հետևյալ պայմաններից որևէ մեկը.
ա) կատարումը տեղի է ունենում մեկ այլ Պայմանավորվող պետությունում,
բ) կատարումն ընդգրկված է այն հնչյունագրի մեջ, որը պահպանվում է սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածով,
գ) կատարումը, որը արձանագրված չէ հնչյունագրով, հաղորդվում է սույն Կոնվենցիայի 6-րդ հոդվածով պահպանվող հեռարձակման միջոցով: