Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Կոնվենցիայով նախատեսված պահպանություն: Ազգային վերաբերմունքի սահմանումը

1. Սույն Կոնվենցիայի իմաստով ազգային վերաբերմունք նշանակում է այն Պայմանավորվող պետության ազգային օրենսդրությունով տրամադրված վերաբերմունքը, որտեղ պահպանություն է պահանջվում՝

ա) տվյալ երկրի քաղաքացիներ համարվող կատարողների համար՝ տվյալ երկրի տարածքում տեղի ունեցող, հեռարձակված կամ առաջին անգամ արձանագրված կատարումների կապակցությամբ,

բ) տվյալ երկրի քաղաքացիներ համարվող հնչյունագրեր արտադրողների համար՝ տվյալ երկրի տարածքում առաջին անգամ ամրագրված կամ հրապարակված հնչյունագրերի կապակցությամբ,

գ) տվյալ երկրի տարածքում իրենց վարչական կառավարման կենտրոնն ունեցող հեռարձակող կազմակերպությունների համար՝ տվյալ երկրի տարածքում տեղադրված հաղորդիչներից հաղորդված հեռարձակումների կապակցությամբ:

2. Ազգային վերաբերմունքը պետք է ենթարկվի սույն Կոնվենցիայով հատուկ ձևով երաշխավորված պահպանությանը, ինչպես նաև հատուկ ձևով նախատեսված սահմանափակումներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։