Հոդված 16
Հոդված 16
Վերապահումներ
1. Ցանկացած պետություն, դառնալով սույն Կոնվենցիային մասնակից, պետք է վերցնի իր վրա Կոնվենցիայով նախատեսված բոլոր պարտավորությունները, ինչպես նաև օգտվի դրա բոլոր արտոնություններից: Սակայն որևէ Պետություն ցանկացած ժամանակ կարող է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ տրված ծանուցմամբ հայտարարել, որ՝
ա) 12-րդ հոդվածի առնչությամբ՝
i) չի կիրառի այդ հոդվածի դրույթները,
ii) չի կիրառի այդ հոդվածի դրույթները որոշակի օգտագործումների վերաբերյալ,
iii) չի կիրառի այդ հոդվածը այն հնչյունագրերի կապակցությամբ, որոնց արտադրողը այլ Պայմանավորվող պետության քաղաքացի չէ,
iv) մյուս Պայմանավորվող պետության քաղաքացի հանդիսացող հնչյունագրեր արտադրողի առնչությամբ սույն հոդվածով նախատեսված պահպանությունը սահմանափակում է այն չափով և ժամկետով, որոնցով վերոհիշյալ պետությունը պահպանություն է ընձեռում հնչյունագրերին, որոնք առաջին անգամ արձանագրված են հայտարարություն անող պետության քաղաքացու կողմից: Սակայն այն փաստը, որ Պայմանավորվող պետությունը (որի հնչյունագրեր արտադրողը այդ պետության քաղաքացի է) որպես հայտարարություն անող պետություն պահպանություն չի ընձեռում այդ նույն օգտվողին կամ օգտվողներին, պահպանության իմաստով տարբերություն չի համարվում:
բ) 13-րդ հոդվածի առնչությամբ նա չի կիրառի այդ հոդվածի «դ» կետը: Եթե մի Պայմանավորվող պետություն ներկայացնում է այդպիսի հայտարարություն, ապա մյուս Պայմանավորվող պետությունները պարտավոր չեն 13-րդ հոդվածի «դ» կետում նշված իրավունքը ընձեռել այն հեռարձակող կազմակերպություններին, որոնց վարչական կառավարման կենտրոնները գտնվում են այդ պետության տարածքում:
2. Եթե սույն հոդվածի 1-ին կետում նշված ծանուցումը ներկայացվում է վավերագիրը, ընդունման կամ միանալու վերաբերյալ փաստաթուղթը ի պահ տալուց հետո, ապա հայտարարագիրը ուժի մեջ է մտնում այն ի պահ տալուց վեց ամիս հետո: