Հոդված 23
Հոդված 23
Ստորագրումը և ի պահ տալը
Սույն Կոնվենցիան ի պահ է տրվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն բաց է ստորագրման համար մինչև 1962 թվականի հունիսի 30-ը կատարողների, հնչյունագրեր արտադրողների և հեռարձակող կազմակերպությունների միջազգային պահպանությանը նվիրված դիվանագիտական համաժողովին հրավիրված ցանկացած պետության կողմից, որը հանդիսանում է Հեղինակային իրավունքի համաշխարհային կոնվենցիայի մասնակից կամ Գրական և գեղարվեստական աշխատանքների պահպանության միջազգային միության անդամ: