Հոդված 15
Հոդված 15
Թույլատրված բացառություններ՝ 1. հատուկ սահմանափակումներ, 2. հեղինակային իրավունքին համարժեք իրավունքներ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն իր ազգային օրենսդրությունում կարող է նախատեսել սույն Կոնվենցիայով երաշխավորված պահպանության համար բացառություններ հետևյալի վերաբերյալ.
ա) անձնական օգտագործման,
բ) ընթացիկ իրադարձությունների հաղորդմանը վերաբերող կարճ քաղվածքների օգտագործման,
գ) հեռարձակող կազմակերպության կողմից՝ իր սեփական սարքավորումների միջոցով և իր սեփական հեռարձակումների համար կարճատև արձանագրման,
դ) միմիայն ուսումնական կամ գիտահետազոտական նպատակներով օգտագործման:
2. Անկախ սույն հոդվածի 1-ին կետից՝ ցանկացած Պայմանավորվող պետություն իր ազգային օրենսդրությունում կարող է կատարողների, հնչյունագրեր արտադրողների և հեռարձակող կազմակերպությունների պահպանության վերաբերյալ նախատեսել այնպիսի սահմանափակումներ, ինչպիսիք այն նախատեսում է իր ազգային օրենսդրության գրական և գեղարվեստական աշխատանքների նկատմամբ հեղինակային իրավունքի պահպանության վերաբերյալ: Սակայն հարկադիր լիցենզիաներ կարող են նախատեսվել միայն այնքանով, որքանով դրանք համատեղելի են սույն Կոնվենցիայի հետ: