Անցնել բովանդակությանը

Հոդված 29

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29

Կոնվենցիայի վերանայումը

1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց ցանկացած Պայմանավորվող պետություն, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հղված ծանուցմամբ կարող է պահանջել, որ հրավիրվի համաժողով՝ Կոնվենցիան վերանայելու նպատակով: Գլխավոր քարտուղարը այս պահանջի մասին տեղեկացնում է բոլոր Պայմանավորվող պետություններին: Եթե Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի տեղեկացնելու պահից սկսած վեց ամսվա ընթացքում Պայմանավորվող պետությունների ոչ պակաս, քան կեսը տեղեկացնում է նրան տվյալ առաջարկին իր համաձայնության մասին, գլխավոր քարտուղարը այդ մասին տեղեկացնում է Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր տնօրենին, Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին և Գրական ու գեղարվեստական աշխատանքների պահպանության միջազգային միության բյուրոյի տնօրենին, որոնք, համագործակցելով 32-րդ հոդվածում հիշատակված միջկառավարական կոմիտեի հետ, հրավիրում են վերանայող համաժողով:

2. Սույն Կոնվենցիայի ցանկացած փոփոխության ընդունումը պահանջում է վերանայող համաժողովին մասնակցող պետությունների երկու երրորդի դրական քվեն՝ պայմանով, որ այս մեծամասնությունը ներառի այն պետությունների երկու երրորդը, որոնք վերանայող համաժողովի պահին հանդիսանում են Կոնվենցիայի մասնակիցներ:

3. Այն դեպքում, երբ ընդունվում է սույն Կոնվենցիան ամբողջովին կամ մասնակիորեն վերանայող համաժողով, և եթե վերանայող կոնվենցիան չի նախատեսում հակառակը, ապա.

ա) սույն Կոնվենցիան դադարում է բաց լինել վավերացման, ընդունման կամ միանալու համար վերանայող կոնվենցիան ուժի մեջ մտնելու պահից,

բ) սույն Կոնվենցիան ուժի մեջ է մնում այն Պայմանավորվող պետությունների հետ/միջև հարաբերությունների առնչությամբ, որոնք վերանայող կոնվենցիային մասնակից չեն դարձել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։