Հոդված 11
Հոդված 11
Ձևականություններ հնչյունագրերի վերաբերյալ
Որպես հնչյունագրեր արտադրողների կամ կատարողների կամ երկուսի էլ հնչյունագրերի հետ կապված իրավունքների պահպանության պայման, եթե Պայմանավորվող պետությունը, համաձայն իր ազգային օրենսդրության, պահանջում է համապատասխանություն ձևականություններին, ապա դրանք այն դեպքում են կատարված համարվում, երբ վաճառքի մեջ գտնվող հրապարակված հնչյունագրի բոլոր օրինակները կամ դրանց տուփերը կրում են «P» նշանը պարունակող գրառում առաջին հրապարակման տարեթվի նշումով, որը պետք է տեղադրված լինի այնպես, որ տրամաբանորեն հաղորդի պահպանության պահանջի մասին: Իսկ եթե օրինակները կամ դրանց տուփերը չեն վկայում արտադրողի կամ արտադրողի լիցենզառուի մասին (նշելով նրա անունը, ապրանքային նշանը կամ այլ համապատասխան տվյալներ), ապա գրառումը պետք է ընդգրկի նաև արտադրողի իրավունքներ ունեցողի անունը: Բացի այդ, եթե օրինակները կամ դրանց տուփերը չեն մատնանշում գլխավոր կատարողներին, ապա գրառումը պետք է ընդգրկի նաև այն անձի անունը, որը այն երկրում, որտեղ կատարված է արձանագրումը, ունի նման կատարողների իրավունք: