Հոդված 12
Հոդված 12
Հնչյունագրերի երկրորդական օգտագործումներ
Եթե առևտրային նպատակներով հրապարակված հնչյունագիրը կամ նման հնչյունագրի վերարտադրումն ուղղակիորեն օգտագործվում է հեռարձակման կամ ցանկացած հրապարակային հաղորդման համար, ապա միանվագ արդարացի վարձատրություն պետք է օգտագործողի կողմից վճարվի կատարողներին կամ հնչյունագրեր արտադրողներին կամ երկուսին միասին: Այս կողմերի միջև համաձայնության բացակայության դեպքում ազգային օրենսդրությունը կարող է որոշել այս վարձատրության բաշխման պայմանները: