Հոդված 24
Հոդված 24
Կոնվենցիային մասնակից դառնալը
1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման կամ ընդունման ստորագրող պետությունների կողմից:
2. Սույն Կոնվենցիային կարող է միանալ 23-րդ հոդվածում հիշատակված համաժողովին հրավիրված ցանկացած պետություն և Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ երկիր՝ պայմանով, որ երկու դեպքում էլ նման պետությունը լինի Հեղինակային իրավունքի համաշխարհային կոնվենցիայի մասնակից կամ Գրական և գեղարվեստական աշխատանքների պահպանության միջազգային միության անդամ:
3. Վավերացումը, ընդունումը կամ անդամակցությունը իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին համապատասխան փաստաթուղթը ի պահ տալով: