Հոդված 27
Հոդված 27
Կոնվենցիայի կիրառելիությունը որոշ տարածքներում
1. Յուրաքանչյուր պետություն վավերացման, ընդունման կամ միանալու պահին կամ ավելի ուշ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցմամբ կարող է հայտարարել, որ սույն Կոնվենցիան տարածվում է այն բոլոր տարածքների կամ տարածքի վրա, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է՝ պայմանով, որ Հեղինակային իրավունքի համաշխարհային կոնվենցիան կամ Գրական և գեղարվեստական աշխատանքների պահպանության միջազգային կոնվենցիան տարածվում են այդ տարածքի կամ տարածքների վրա: Այս ծանուցումը ուժի մեջ է մտնում դրա ստացման պահից երեք ամիս անց:
2. 5-րդ հոդվածի 3-րդ, 6-րդ հոդվածի 2-րդ, 16-րդ հոդվածի 1-ին կետերում, ինչպես նաև 17-րդ և 18-րդ հոդվածներում հիշատակված ծանուցումները կարող են ընդարձակվել՝ սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված բոլոր տարածքները կամ դրանց մի մասը ընդգրկելու նպատակով: