Անցնել բովանդակությանը

Հոդված 28

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28

Կոնվենցիայի չեղյալ հայտարարումը

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան իր իսկ անունից կամ 27-րդ հոդվածում հիշատակված տարածքներից բոլորի կամ որևէ մեկի անունից:

2. Չեղյալ հայտարարելը իրագործվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հղված ծանուցմամբ և ուժի մեջ է մտնում ծանուցումն ստանալու պահից տասներկու ամիս անց:

3. Չեղյալ հայտարարելու իրավունքը չի կարող իրականացվել Պայմանավորվող պետության կողմից նախքան հնգամյա ժամկետի ավարտը՝ սկսած այն պահից, երբ տվյալ պետությունում Կոնվենցիան ուժի մեջ է մտել:

4. Պայմանավորվող պետությունը դադարում է սույն Կոնվենցիային մասնակից լինելուն այն պահից, երբ նա չի հանդիսանում ոչ հեղինակային իրավունքի համաշխարհային կոնվենցիայի մասնակից, ոչ էլ Գրական և գեղարվեստական աշխատանքների պահպանության միջազգային միության անդամ:

5. Սույն Կոնվենցիան դադարում է տարածվել 27-րդ հոդվածում հիշատակված որևէ տարածքի վրա այն պահից, երբ ոչ հեղինակային իրավունքի համաշխարհային կոնվենցիան և ոչ էլ Գրական և գեղարվեստական աշխատանքների պահպանության միջազգային կոնվենցիան չեն տարածվում այդ տարածքների վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։