Հոդված 3
Հոդված 3
Սահմանումներ՝ ա) կատարողներ, բ) հնչյունագիր, գ) հնչյունագրեր արտադրողներ, դ) հրապարակում,
ե) վերարտադրություն, զ) հեռարձակում, է) վերահեռարձակում
Սույն Կոնվենցիայի նպատակների համար՝
ա) «կատարողներ» նշանակում է դերասանները, երգիչները, երաժիշտները, պարողները և այլ անձինք, որոնք դեր են կատարում, երգում, կարդում, ասմունքում, նվագում կամ այլ կերպ կատարում են գրական կամ գեղարվեստական աշխատանքներ,
բ) «հնչյունագիր» նշանակում է կատարման հնչյունների կամ այլ հնչյունների բացառապես ունկնդրելու համար արձանագրումը,
գ) «հնչյունագրեր արտադրող» նշանակում է այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որն առաջինն է արձանագրում կատարման հնչյունները կամ այլ հնչյունները,
դ) «հրապարակում» նշանակում է ողջամիտ քանակով հասարակությանը որևէ հնչյունագրի օրինակներ առաջարկելը,
ե) «վերարտադրություն» նշանակում է արձանագրման մեկ կամ ավելի օրինակների պատրաստումը,
զ) «հեռարձակում» նշանակում է հասարակության ընկալման համար հնչյունների կամ պատկերների և հնչյունների առանց հաղորդագծի տարածումը,
է) «վերահեռարձակում» նշանակում է հեռարձակող կազմակերպության հեռարձակումով մեկ այլ հեռարձակող կազմակերպության միաժամանակյա հեռարձակումը: