Հոդված 34
Հոդված 34
Ծանուցումներ
1. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը 23-րդ հոդվածում հիշատակված համաժողովին հրավիրված պետություններին և Միավորված ազգերի կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկրին, ինչպես նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր տնօրենին, Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին ու Գրական և գեղարվեստական աշխատանքների պահպանության միջազգային միության բյուրոյի տնօրենին ծանուցում է՝
ա) վավերագիրը, ընդունման կամ միանալու վերաբերյալ յուրաքանչյուր փաստաթուղթը ի պահ տալու մասին,
բ) Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին,
գ) սույն Կոնվենցիայով նախատեսված բոլոր ծանուցումների, հռչակագրերի կամ հաղորդումների մասին,
դ) 28-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերում հիշատակված իրավիճակներից որևէ մեկի ստեղծման մասին:
2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր տնօրենին, Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին, ինչպես նաև Գրական և գեղարվեստական աշխատանքների պահպանության միջազգային միության բյուրոյի տնօրենին տեղեկացնում է նաև 29-րդ հոդվածի համաձայն իրեն հաղորդված պահանջների, ինչպես նաև Կոնվենցիայի վերանայման վերաբերյալ Պայմանավորվող պետություններից ստացված ցանկացած հաղորդման մասին:
Ի հաստատումն վերոնշյալի՝ ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրել են սույն Կոնվենցիան:
Կատարված է Հռոմ քաղաքում 1961 թվականի հոկտեմբերի 26-ին՝ մեկ օրինակով, անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներով: Հաստատված օրինակները Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կողմից ուղարկվում են 23-րդ հոդվածում նշված համաժողովին հրավիրված բոլոր երկրներին, և Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ երկրներին, ինչպես նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր տնօրենին, Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին ու Գրական և գեղարվեստական աշխատանքների պահպանության միջազգային միության բյուրոյի տնօրենին:
* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2003 թվականի հունվարի 31-ից: