Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Պահպանվող հեռարձակումներ՝ 1. դրույթներ հեռարձակող կազմակերպությունների վերաբերյալ, 2. վերապահության լիազորություն

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն հեռարձակող կազմակերպություններին տրամադրում է ազգային վերաբերմունք, եթե առկա է հետևյալ պայմաններից որևէ մեկը.

ա) հեռարձակող կազմակերպության վարչական կառավարման կենտրոնը գտնվում է մեկ այլ Պայմանավորվող պետությունում,

բ) երբ հեռարձակումը կատարվել է մեկ այլ Պայմանավորվող պետությունում տեղադրված հաղորդչից:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ տրված ծանուցմամբ կարող է հայտարարել, որ կպահպանի հեռարձակումները միայն այն դեպքում, եթե հեռարձակող կազմակերպության վարչական կառավարման կենտրոնը գտնվում է մեկ այլ Պայմանավորվող պետության տարածքում, և հաղորդումը հեռարձակվում է այդ նույն Պայմանավորվող պետության տարածքում տեղադրված հաղորդչից: Նման ծանուցումը կարող է ի պահ տրվել վավերացման, ընդունման կամ անդամակցության պահին կամ դրանից հետո՝ ցանկացած ժամանակ: Վերջինիս դեպքում այն ուժի մեջ կմտնի դրա ի պահ տալու պահից վեց ամիս անց:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։