Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Նվազագույն պահպանություն կատարողների համար՝ 1. բացառիկ իրավունքներ, 2. փոխհարաբերություններ կատարողների և հեռարձակող կազմակերպությունների միջև

1. Սույն Կոնվենցիայով կատարողների համար նախատեսված պահպանությունը պետք է ընդգրկի հետևյալը կանխելու հնարավորությունը.

ա) առանց իրենց համաձայնության իրենց կատարման հեռարձակումն ու հրապարակային հաղորդումը, բացառությամբ այն դեպքերի, երբ հեռարձակման կամ հրապարակային հաղորդման մեջ օգտագործված կատարումը արդեն ինքնին հեռարձակված կատարում է կամ իրականացվել է արձանագրումից,

բ) իրենց չարձանագրված կատարման արձանագրումն առանց իրենց համաձայնության,

գ) իրենց կատարման արձանագրման վերարտադրությունն առանց իրենց համաձայնության՝

i) եթե սկզբնական արձանագրումն ինքնին կատարվել է առանց իրենց համաձայնության,

ii) եթե վերարտադրությունն իրականացվել է այն նպատակների համար, որոնք տարբերվում են այն նպատակներից, որոնց համար կատարողները տվել են իրենց համաձայնությունը,

iii) եթե սկզբնական արձանագրումն իրականացվել է 15-րդ հոդվածի դրույթների համաձայն, իսկ վերարտադրությունն իրականացվել է այն նպատակների համար, որոնք տարբերվում են այդ դրույթներում նշված նպատակներից:

2. 1) Եթե հեռարձակումը համաձայնեցված է կատարողների կողմից, ապա այն պետք է հանդիսանա Պայմանավորվող պետության ազգային օրենսդրության խնդիրը, եթե պահպանությունը կոչված է կարգավորելու պահպանությունը վերահեռարձակումից, հեռարձակման նպատակների համար արձանագրումից և հեռարձակման նպատակների համար նման արձանագրման վերարտադրությունից:

2) Հեռարձակման նպատակների համար հեռարձակող կազմակերպությունների կողմից իրականացված արձանագրումների օգտագործումը կարգավորող դրույթները և պայմանները սահմանվում են այն Պայմանավորվող պետության ազգային օրենսդրության համաձայն, որտեղ պահանջվում է պահպանությունը:

3) Այնուամենայնիվ, սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված ազգային օրենսդրությունը չպետք է զրկի կատարողներին հեռարձակող կազմակերպությունների հետ, ըստ պայմանագրի, իրենց հարաբերությունները վերահսկելու իրավասությունից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։