Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սահմանումներ

Սույն Կոնվենցիայում՝

1. «Օզոնային շերտ» նշանակում է մոլորակի սահմանամերձ շերտից վերև գտնվող մթնոլորտային օզոնի շերտը:

2. «Անբարենպաստ ազդեցություն» նշանակում է փոփոխություններ ֆիզիկական միջավայրում, կամ բիոտայում` ներառյալ կլիմայի փոփոխությունները, որոնք ունեն զգալի վնասակար հետևանքներ մարդու առողջության համար, կամ բնական և կանոնավորվող էկոհամակարգերի կամ մարդու կողմից օգտագործվող նյութերի բաղադրության, վերականգնողական հատկությունների կամ արդյունավետության համար:

3. «Այլընտրանքային տեխնոլոգիաներ կամ սարքավորումներ» նշանակում են այն տեխնոլոգիաները կամ սարքավորումները, որոնց կիրառումը թույլ է տալիս նվազեցնել կամ լրիվ վերացնել նյութերի արտանետումները, որոնք ցուցաբերում են կամ ունակ են ցուցաբերելու անբարենպաստ ազդեցություն օզոնային շերտի վրա:

4. «Այլընտրանքային նյութեր» նշանակում են նյութեր, որոնք նվազեցնում, վերացնում կամ կանխում են օզոնային շերտի վրա անբարենպաստ ազդեցությունը:

5. «Կողմերը» մեծատառով գրված, եթե տեքստում մեկ այլ բան չի նշված, նշանակում են սույն Կոնվենցիայի Կողմեր:

6. «Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպություն» նշանակում է կազմակերպություն` կազմված տվյալ տարածաշրջանի ինքնիշխան պետություններից, որն իրավասու է սույն Կոնվենցիայի և նրա Արձանագրություններով կարգավորվող հարցերում և պատշաճ ձևով լիազորված է, իր ներքին ընթացակարգերին համապատասխան, ստորագրել, վավերացնել, ընդունել, հավանության արժանացնել համապատասխան փաստաթղթերը կամ միանալ դրանց:

7. «Արձանագրություններ» նշանակում են սույն Կոնվենցիային կից արձանագրությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։