Հոդված 17
Հոդված 17
Ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հավանություն տալու կամ միանալու մասին քսաներորդ փաստաթուղթը ի պահ հանձնելու իննսուներորդ օրը:
2. Ցանկացած Արձանագրություն, եթե նրանում այլ բան չի նախատեսված, ուժի մեջ է մտնում տվյալ Արձանագրության վավերացման, ընդունման, հավանություն տալու կամ միանալու մասին տասնմեկերորդ փաստաթուղթը ի պահ հանձնելու իննսուներորդ օրը:
3. Յուրաքանչյուր Կողմի համար, որը վավերացնում, ընդունում կամ հավանություն է տալիս սույն Կոնվենցիան կամ միանում է նրան վավերացման, ընդունման, հավանություն տալու կամ միանալու մասին քսաներորդ փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում նրա կողմից Կոնվենցիայի վավերացման, ընդունման, հավանություն տալու կամ միանալու մասին փաստաթղթի ի պահ հանձնելուց հետո իննսուներորդ օրը:
4. Ցանկացած Արձանագրություն, եթե այդ Արձանագրության մեջ չի նախատեսված այլ բան, ուժի մեջ է մտնում այն Կողմի համար, որը վավերացնում, ընդունում կամ հավանություն է տալիս այդ փաստաթղթին կամ միանում է նրան, համաձայն սույն հոդվածի 2-րդ կետի՝ նրա կողմից Կոնվենցիայի վավերացման, ընդունման, հավանություն տալու կամ միանալու մասին իր փաստաթուղթը ի պահ հանձնելու ամսաթվից հետո իննսուներորդ օրը կամ այն օրը, երբ Կոնվենցիան այդ Կողմի համար ուժի մեջ է մտնում, կախված նրանից, թե այդ օրերից որն է ավելի ուշ:
5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի նպատակների համար տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությանը ի պահ հանձնված ցանկացած փաստաթուղթ չի դիտվում որպես լրացում այդ կազմակերպությունների անդամ պետությունների կողմից ի պահ հանձնված փաստաթղթերին: