Հոդված 4
Հոդված 4
Համագործակցությունը իրավական և գիտատեխնիկական ոլորտներում
1. Կողմերը աջակցում են սույն Կոնվենցիային վերաբերող գիտատեխնիկական, սոցիալ-տնտեսական, առևտրական և իրավական տեղեկատվության փոխանակմանը 2-րդ հավելվածում պարունակվող առավել մանրամասն դրույթներին համապատասխան: Այդպիսի տեղեկությունը տրամադրվում է այն մարմիններին, որոնց մասին կպայմանավորվեն Կողմերը: Տեղեկատվություն ստացող ցանկացած այդպիսի մարմին, որին տրամադրող Կողմը համարում է գաղտնի, երաշխավորում է չհրապարակել այդպիսի տեղեկատվությունը և ընդհանրացնում է այն այնպիսի ձևով, որպեսզի պահպանվի նրա գաղտնի բնույթը մինչ այն ժամանակ, երբ նա կտրամադրվի բոլոր Կողմերի տնօրինմանը:
2. Կողմերը համագործակցում են իրենց ազգային օրենքներին, նորմերին և պրակտիկային համապատասխան, հաշվի առնելով, մասնավորապես, զարգացող երկրների պահանջարկը՝ անմիջականորեն կամ իրավասու միջազգային մարմինների միջոցով նպաստել տեխնոլոգիաների ու գիտելիքների զարգացմանը և փոխանցմանը: Այդպիսի համագործակցությունը իրականացվում է, մասնավորապես, հետևյալ ուղիներով՝
ա) այլ Կողմերի կողմից այլընտրանքային տեխնոլոգիաների ձեռքբերման դյուրացում,
բ) նրանց այլընտրանքային տեխնոլոգիաների և սարքավորումների և համապատասխան հրահանգների կամ ձեռնարկների մասին տեղեկության տրամադրում,
գ) հետազոտությունների և պարբերաբար դիտարկումների կատարման համար անհրաժեշտ սարքավորումների և սարքերի մատակարարում,
դ) անհրաժեշտ գիտատեխնիկական կադրերի պատրաստում: