Հոդված 14
Հոդված 14
Միացում
1. Սույն Կոնվենցիան և ցանկացած Արձանագրություն բաց են պետությունների և տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների կողմից միանալու համար` Կոնվենցիայի կամ համապատասխան Արձանագրության ստորագրումը դադարեցնելու ամսաթվից: Միանալու մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում ավանդապահին:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված կազմակերպությունները միանալու մասին իրենց փաստաթղթերում հայտարարում են Կոնվենցիայով կամ համապատասխան Արձանագրությամբ կարգավորվող հարցերում իրենց իրավասության սահմանների մասին: Այդ կազմակերպությունները ծանուցում են ավանդապահին նաև իրենց իրավասության սահմանների ցանկացած էական փոփոխությունների մասին:
3. 13-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները կիրառվում են տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների նկատմամբ, որոնք միանում են սույն Կոնվենցիային կամ ցանկացած արձանագրությանը: