Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Քարտուղարություն

1. Քարտուղարությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) խորհրդակցությունների կազմակերպում և սպասարկում, ինչպես այդ նախատեսված է 6-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածներում,

բ) 4-րդ և 5-րդ հոդվածների համաձայն ստացված տեղեկատվության, ինչպես նաև 6-րդ հոդվածի հիման վրա ստեղծված օժանդակ մարմինների խորհրդակցություններից ստացված տեղեկատվության հիման վրա զեկույցների նախապատրաստումը և փոխանցումը,

գ) ցանկացած արձանագրություններով նրա վրա դրվող գործառույթների կատարումը,

դ) համաձայն սույն Կոնվենցիայի, իր գործառույթների կատարմանն ուղղված գործունեության մասին զեկույցների նախապատրաստումը և դրանց ներկայացումը Կողմերի համաժողովին,

ե) այլ համապատասխան միջազգային մարմինների հետ գործունեության անհրաժեշտ համակարգման ապահովումը և, մասնավորապես, այնպիսի վարչական և պայմանագրային համաձայնագրերի կնքումը, որոնք կարող են պահանջվել նրա գործառույթների արդյունավետ կատարման համար,

զ) այլ նման գործառույթների կատարումը, որոնք կարող են սահմանվել Կողմերի համաժողովի կողմից:

2. Քարտուղարության գործառույթները ժամանակավորապես կկատարվեն Միավորված ազգերի կազմակերպության շրջակա միջավայրի ծրագրի կողմից, ընդհուպ մինչև Կողմերի, 6-րդ հոդվածի համաձայն հրավիրված, համաժողովի առաջին հերթական խորհրդակցության ավարտը: Իր առաջին հերթական խորհրդակցությունում Կողմերի համաժողովը հիմնում է քարտուղարություն` գոյություն ունեցող այն իրավասու միջազգային կազմակերպությունների թվից, որոնք պատրաստակամություն են հայտնել կատարելու քարտուղարության գործառույթները, սույն Կոնվենցիային համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։