Հոդված 3
Հոդված 3
Հետազոտություններ և պարբերաբար դիտարկումներ
1. Կողմերը պարտավորվում են համապատասխան կարգով կազմակերպել հետազոտություններ ու գիտական գնահատումներ և համագործակցել դրանց անցկացման համար անմիջականորեն կամ իրավասու միջազգային մարմինների միջոցով, հետևյալ հարցերով՝
ա) ֆիզիկական և քիմիական գործընթացները, որոնք կարող են ազդել օզոնային շերտի վրա,
բ) մարդու առողջության վրա ազդեցությունը և այլ կենսաբանական հետևանքները, որոնք առաջացել են օզոնային շերտի վիճակի փոփոխությունից, հատկապես կենդանի օրգանիզմների վրա ազդող ուլտրամանուշակագույն արեգակնային ճառագայթման փոփոխություններից (ՈւՄ-Կ),
գ) օզոնային շերտի վիճակի փոփոխության ազդեցությունը կլիմայի վրա,
դ) օզոնային շերտի վիճակի ցանկացած փոփոխությունների և ՈւՄ-Կ ճառագայթման ինտենսիվության ցանկացած փոփոխության ազդեցությունը մարդու կողմից օգտագործվող բնական և արհեստական նյութերի վրա,
ե) նյութերը, աշխատանքի պրակտիկան, գործընթացները և գործունեության տեսակները, որոնք կարող են ազդել օզոնային շերտի և նրա կոմուլյատիվ ազդեցության վրա,
զ) այլընտրանքային նյութերը և տեխնոլոգիաները,
է) համապատասխան սոցիալ-տնտեսական հարցերը,
ինչպես նաև այլ հարցերով, որոնք մանրամասն քննարկվում են 1-ին և 2-րդ հավելվածներում:
2. Կողմերը պարտավորվում են անմիջականորեն կամ իրավասու միջազգային մարմինների միջոցով, լրիվ հաշվի առնելով ազգային օրենսդրությունը և գործունեության այնպիսի տեսակները, որոնք տարվում են ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներով, աջակցել կամ վարել օզոնային շերտի վիճակը և այլ համապատասխան չափանիշները հսկող պարբերաբար դիտարկումների համատեղ կամ միմյանց լրացնող ծրագրեր, ինչպես դա նախատեսվում է 1-ին հավելվածում:
3. Կողմերը պարտավորվում են անմիջականորեն կամ իրավասու միջազգային մարմինների միջոցով համագործակցել հետազոտական տվյալների հավաքման, ստուգման և միջազգային համապատասխան կենտրոնների միջոցով տվյալների կանոնավոր և ժամանակին փոխանցումը ապահովելու գործում: