Հոդված 9
Հոդված 9
Կոնվենցիայի և Արձանագրությունների ուղղումներ
1. Կողմերից յուրաքանչյուրը կարող է առաջարկել ուղղումներ սույն Կոնվենցիային կամ ցանկացած Արձանագրությանը: Այդպիսի ուղղումներում պատշաճ կերպով հաշվի են առնվում, մասնավորապես, համապատասխան գիտատեխնիկական նկատառումները:
2. Սույն Կոնվենցիայի ուղղումներն ընդունվում են Կողմերի համաժողովի խորհրդակցությունում: Ցանկացած Արձանագրության ուղղումներն ընդունվում են համապատասխան Արձանագրության Կողմերի խորհրդակցությունում: Սույն Կոնվենցիային կամ ցանկացած Արձանագրությանը առաջարկված ցանկացած ուղղման տեքստը, եթե այդ Արձանագրությունում այլ բան չի նախատեսված, քարտուղարության կողմից հայտնվում է Կողմերին ոչ ուշ, քան վեց ամիս առաջ այն խորհրդակցության անցկացումից, որտեղ առաջարկվում է այն ընդունել: Քարտուղարությունը առաջարկված ուղղումների տեքստը հայտնում է նաև Կոնվենցիան ստորագրած երկրներին` ի գիտություն:
3. Կողմերը գործադրում են բոլոր ջանքերը՝ սույն Կոնվենցիային առաջարկված ցանկացած ուղղումների նկատմամբ միաձայնության ճանապարհով համաձայնության հասնելու համար: Եթե սպառված են բոլոր միջոցները միաձայնության հասնելու համար, իսկ համաձայնության դեռ չեն հասել, ապա որպես վերջին միջոց, ուղղումն ընդունվում է խորհրդակցությանը ներկա և քվեարկությանը մասնակցող Կոնվենցիայի Կողմերի ձայների երեք քառորդով, և ավանդապահի կողմից ներկայացվում է բոլոր Կողմերին վավերացման, հաստատման կամ միանալու համար:
4. Սույն հոդվածի 3-րդ կետում հիշատակված գործընթացը կիրառվում է ցանկացած արձանագրության ուղղումների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց ընդունման համար բավական է խորհրդակցությանը ներկա և քվեարկությանը մասնակցող Կողմերի ձայների երկու երրորդի մեծամասնությունը:
5. Ավանդապահին ուղարկվում են գրավոր ծանուցումներ ուղղումները վավերացնելու, հավանություն տալու կամ ընդունելու մասին: Սույն հոդվածի 3-րդ կամ 4-րդ կետերին համապատասխան ընդունված ուղղումները այն ընդունած Կողմերի համար ուժի մեջ են մտնում սույն Կոնվենցիայի Կողմերի ձայների առնվազն երեք քառորդով դրանք վավերացնելու, հավանություն տալու կամ ընդունելու մասին ծանուցումն ավանդապահին ի պահ հանձնելուց հետո իննսուներորդ օրը, եթե միայն այդ Արձանագրությամբ այլ բան չի նախատեսված: Հետագայում ցանկացած այլ Կողմերի համար ուղղումները ուժի մեջ են մտնում տվյալ Կողմի կողմից այդ ուղղումները վավերացնելու, հավանություն տալու կամ ընդունելու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո իննսուներորդ օրը:
6. Սույն հոդվածի նպատակների համար «ներկա և քվեարկությանը մասնակցող Կողմեր» տերմինի ներքո նկատի են առնվում այն Կողմերը, որոնք ներկա են և քվեարկում են «կողմ» կամ «դեմ»: