Հոդված 11
Հոդված 11
Վեճերի կարգավորումը
1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ Կողմերի միջև առաջացած վեճերի դեպքում շահագրգիռ Կողմերը ձգտում են նրա կարգավորմանը բանակցությունների ճանապարհով:
2. Եթե շահագրգիռ Կողմերը չեն կարող հասնել համաձայնության բանակցությունների ճանապարհով, նրանք կարող են համատեղ ապավինել երրորդ կողմի բարի ծառայություններին կամ դիմել նրան` միջնորդության խնդրանքով:
3. Սույն Կոնվենցիայի վավերացման, ընդունման, հավանության արժանացնելու կամ միանալու դեպքում, կամ դրանից հետո ցանկացած այլ ժամանակ, պետությունը կամ տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունը կարող են ավանդապահին ուղարկել գրավոր դիմում այն մասին, որ սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթներին համապատասխան չլուծված վեճի համար, որպես կարգավորման պարտադիր միջոց նրանք ճանաչում են հետևյալ միջոցներից մեկը կամ երկուսը միասին.
ա) արբիտրաժը՝ Կողմերի համաժողովի կողմից նրա առաջին հերթական նիստով սահմանված ընթացակարգերին համապատասխան,
բ) վեճի հանձնումը Միջազգային դատարան:
4. Եթե Կողմերը սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան, չեն ընդունել միևնույն ընթացակարգը կամ ընթացակարգերից ցանկացածը, ապա վեճը կարգավորման է հանձնվում համաձայնեցման ընթացակարգի միջոցով` սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան, եթե Կողմերը չեն պայմանավորվել այլ բանի մասին:
5. Վեճի կողմերից որևէ մեկի խնդրանքով ստեղծվում է համաձայնեցման հանձնաժողով: Հանձնաժողովը կազմվում է յուրաքանչյուր շահագրգիռ կողմից նշանակված հավասար թվով անդամներից և յուրաքանչյուր կողմից նշանակված անդամների կողմից համատեղ ընտրված նախագահից: Հանձնաժողովը կայացնում է հանձնարարական բնույթ ունեցող վերջնական որոշում, որը կողմերը բարեխղճորեն հաշվի են առնում:
6. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են ցանկացած արձանագրության նկատմամբ, եթե այդ Արձանագրության մեջ այլ բան չի նախատեսված: