Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Վավերացում, ընդունում կամ հավանություն

1. Սույն Կոնվենցիան և ցանկացած Արձանագրություն ենթակա են վավերացման, ընդունման կամ հավանության պետությունների և տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների կողմից: Վավերացման, ընդունման կամ հավանության վերաբերյալ փաստաթղթերը հանձնվում են ի պահ ավանդապահին:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ցանկացած կազմակերպություն, որը դառնում է Կոնվենցիայի կամ ցանկացած Արձանագրության Կողմ, ընդ որում, եթե նրա անդամ պետություններից ոչ մեկը այդպիսի Կողմ չի հանդիսանում, կստանձնի Կոնվենցիայից կամ Արձանագրությունից համապատասխանաբար բխող բոլոր պարտավորությունները: Այն դեպքում, երբ այդպիսի կազմակերպության մեկ կամ ավելի անդամ պետությունները դառնում են Կոնվենցիայի կամ համապատասխան Արձանագրության Կողմեր, այդ կազմակերպությունը և նրա անդամ պետությունները որոշում են ընդունում Կոնվենցիայից կամ Արձանագրությունից համապատասխանաբար բխող իրենց պարտականությունների կատարման մասին: Այդպիսի դեպքերում կազմակերպությունը և անդամ պետությունները չեն կարող զուգահեռ իրականացնել Կոնվենցիայից կամ համապատասխան Արձանագրությունից բխող իրավունքները:

3. Վավերացման, ընդունման կամ հավանության մասին իրենց փաստաթղթերում սույն հոդվածի 1-ին կետում նշված կազմակերպությունները, հայտարարում են Կոնվենցիայով կամ համապատասխան Արձանագրությամբ կարգավորվող հարցերում իրենց իրավասության սահմանների մասին: Այդ կազմակերպությունները ծանուցում են ավանդապահին նաև իրենց իրավասության սահմանների ցանկացած էական փոփոխությունների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։