Հոդված 15
Հոդված 15
Ձայնի իրավունք
1. Կոնվենցիայի կամ ցանկացած Արձանագրության յուրաքանչյուր Կողմ ունի մեկ ձայն:
2. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված դրույթի, տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպություններն իրենց իրավասության սահմաններում գտնվող հարցերով իրականացնում են իրենց ձայնի իրավունքը, տնօրինելով ձայների այնքան թիվ, որը հավասար է Կոնվենցիայի կամ համապատասխան Արձանագրության Կողմեր հանդիսացող նրանց անդամ պետությունների թվին: Նշված կազմակերպությունները կորցնում են իրենց ձայնի իրավունքը, եթե նրանց անդամ պետություններն իրականացնում են իրենց ձայնի իրավունքը և հակառակը: