Անցնել բովանդակությանը

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19

Դուրս գալը

1. Սույն Կոնվենցիան տվյալ Կողմի համար ուժի մեջ մտնելու օրվանից չորս տարի հետո ցանկացած ժամանակ, Կողմը կարող է դուրս գալ Կոնվենցիայից՝ այդ մասին գրավոր ծանուցելով ավանդապահին:

2. Բացառությամբ որևէ Արձանագրության մեջ նախատեսված դեպքերի, տվյալ Կողմի համար այդ Արձանագրությունը ուժի մեջ մտնելու օրվանից չորս տարի անց ցանկացած ժամանակ այդ Կողմը կարող է դուրս գալ Արձանագրությունից` այդ մասին գրավոր ծանուցելով ավանդապահին:

3. Ցանկացած այդպիսի դուրս գալը ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից ծանուցումը ստանալու օրվանից մեկ տարի անց, կամ այնպիսի ավելի ուշ ժամկետում, որը կարող է նշված լինել դուրս գալու մասին ծանուցման մեջ:

4. Սույն Կոնվենցիայից դուրս եկած ցանկացած Կողմ համարվում է նաև դուրս եկած ցանկացած Արձանագրությունից, որի Կողմ նա հանդիսանում է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։