Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Ընդհանուր պարտավորություններ

1. Կողմերը, սույն Կոնվենցիային և այն գործող արձանագրությունների դրույթներին համապատասխան, որոնց մասնակից են հանդիսանում նրանք, ձեռնարկում են պատշաճ միջոցներ, որպեսզի պաշտպանեն մարդու առողջությունը և շրջակա միջավայրը անբարենպաստ հետևանքներից, որոնք օզոնային շերտի վիճակը փոփոխող կամ փոփոխելու ունակ մարդկային գործունեության արդյունք են:

2. Այդ նպատակով Կողմերը, իրենց տրամադրության տակ ունեցած միջոցներին և իրենց հնարավորություններին համապատասխան.

ա) համագործակցում են պարբերաբար դիտարկումների, հետազոտությունների և տեղեկատվության փոխանակման միջոցով, որպեսզի ավելի խորը ճանաչեն և գնահատեն մարդու գործունեության ազդեցությունը օզոնային շերտի վրա և օզոնային շերտի վիճակի փոփոխությունների հետևանքները մարդու առողջության և շրջակա միջավայրի համար,

բ) ձեռնարկում են պատշաճ օրենսդրական և վարչական միջոցառումներ և համագործակցում են համապատասխան ծրագրային միջոցառումների համաձայնեցման բնագավառում, որպեսզի վերահսկեն, սահմանափակեն, կրճատեն և կանխեն իրենց վերահսկման կամ իրավասության ենթակա մարդու գործունեությունը, եթե հայտնաբերվի, որ այդ գործունեությունը թողնում է կամ կարող է թողնել անբարենպաստ ազդեցություն, փոխելով օզոնային շերտի վիճակը կամ ստեղծելով նրա փոփոխման հնարավորություն,

գ) սույն Կոնվենցիայի կատարման համար համագործակցում են համաձայնեցված միջոցառումների, գործընթացների և չափանիշների մշակմանը` արձանագրությունների և հավելվածների ընդունման նպատակով,

դ) համագործակցում են իրավասու միջազգային մարմինների հետ, որպեսզի արդյունավետ իրականացնեն սույն Կոնվենցիան և այն Արձանագրությունները, որոնց մասնակիցն են նրանք:

3. Սույն Կոնվենցիայի դրույթները ոչ մի ձևով չեն շոշափում Կողմերի ներպետական միջոցառումներ ձեռնարկելու իրավունքը, միջազգային իրավունքին համապատասխան, ի լրումն սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված միջոցառումների, նրանք չեն շոշափում նաև Կողմերի կողմից արդեն ընդունված լրացուցիչ ներպետական միջոցառումները, այն պայմանով, որ այդ միջոցառումները համատեղելի են սույն Կոնվենցիայի շրջանակներում նրանց պարտավորությունների հետ:

4. Սույն հոդվածը կիրառվում է համապատասխան գիտատեխնիկական դատողություններից ելնելով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։