Հոդված 20
Հոդված 20
Ավանդապահ
1. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը կատարում է սույն Կոնվենցիայի և ցանկացած Արձանագրությունների ավանդապահի գործառույթները:
2. Ավանդապահը տեղեկացնում է Կողմերին, մասնավորապես, հետևյալի մասին՝
ա) սույն Կոնվենցիայի և ցանկացած Արձանագրության ստորագրման մասին և, 13-րդ և 14-րդ հոդվածներին համապատասխան, վավերացման, ընդունման կամ հավանություն տալու, կամ միանալու մասին փաստաթղթերը ի պահ հանձնելու մասին,
բ) 17-րդ հոդվածին համապատասխան, Կոնվենցիայի և ցանկացած Արձանագրության ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին,
գ) 19-րդ հոդվածին համապատասխան արված դուրս գալու ծանուցումների մասին,
դ) 9-րդ հոդվածին համապատասխան Կոնվենցիային և ցանկացած Արձանագրության վերաբերյալ ընդունված ուղղումների, Կողմերի կողմից դրանց ընդունման և ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին,
ե) 10-րդ հոդվածին համապատասխան, հավելվածների և դրանց ուղղումների ընդունման և հավանություն տալու մասին բոլոր հաղորդագրությունների մասին,
զ) տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների ծանուցումները սույն Կոնվենցիայով և ցանկացած Արձանագրություններով ու նրանց ուղղումներով կարգավորվող հարցերի ու նրանց իրավասության սահմանների մասին,
է) 11-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան արված հայտարարությունների մասին: