Հոդված 10
Հոդված 10
Տեխնիկական օգնություն
1. Հատուկ հաշվի առնելով զարգացող երկրների կարիքները և հիշելով Կոնվենցիայի 4-րդ հոդվածի դրույթները, Կողմերը համագործակցում են տեխնիկական օգնության ընդլայնման բնագավառում սույն Արձանագրությունում մասնակցության հեշտացման և նրա կատարման համար:
2. Ցանկացած Կողմ կամ սույն Արձանագրությունը ստորագրած Կողմ կարող է քարտուղարությանը տեխնիկական օգնության հարցում ուղարկել դրա կատարման կամ դրանում մասնակցելու համար:
3. Իրենց առաջին խորհրդակցությունում Կողմերը սկսում են բանակցությունները 9-րդ հոդվածով և սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պարտավորությունների կատարման, այդ թվում նաև` աշխատանքային պլանների նախապատրաստման վերաբերյալ: Այդպիսի աշխատանքային պլաններում հատուկ ուշադրություն պետք է դարձնել զարգացող երկրների կարիքներին և հանգամանքներին: Անհրաժեշտ է այդպիսի աշխատանքային պլաններում նախատեսված միջոցառումներում խրախուսել Արձանագրության Կողմ չհանդիսացող երկրների և տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների մասնակցությունը: