Հոդված 3
Հոդված 3
Կարգավորվող մակարդակների հաշվարկը
2-րդ և 5-րդ հոդվածների նպատակների համար յուրաքանչյուր Կողմ Ա Հավելվածի յուրաքանչյուր խմբի նյութերի համար առաջարկում է իր հաշվարկային մակարդակները՝
ա) արտադրության համար, հետևյալ ճանապարհով՝
(i) յուրաքանչյուր կարգավորվող նյութի համար իր տարեկան արտադրանքը բազմապատկում է իր համար Ա Հավելվածի մեջ նշված օզոն քայքայող ունակության ցուցանիշով, և
(ii) գումարելով յուրաքանչյուր խմբի համար ստացված ցուցանիշները,
բ) կիրառելով «ա» ենթակետով սահմանված mutatis mutandis, գործընթացը, ներմուծմանը և արտահանմանը համապատասխան,
գ) սպառման միջոցով իրենց արտադրանքի հաշվարկային մակարդակներին գումարելով ներմուծումը և այդ գումարից հանելով արտահանման իր հաշվարկային մակարդակը, որոնք սահմանվել են «ա» և «բ» ենթակետերին համապատասխան: Սակայն, 1993 թվականի հունվարի 1-ից սկսած, եթե կարգավորվող նյութերը արտահանվում են Կողմ չհանդիսացող երկիր, ապա արտահանող Կողմի սպառման մակարդակի չափը հաշվարկելիս կարգավորվող նյութերի արտահանումը չի հանվում: