Հոդված 7
Հոդված 7
Տվյալների ներկայացում
1. Յուրաքանչյուր Կողմ, Կողմ դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում քարտուղարությանը ներկայացնում է վիճակագրական տվյալներ 1986 թվականի ընթացքում յուրաքանչյուր կարգավորվող նյութի վերաբերյալ իր արտադրության, ներմուծման, արտահանման մասին կամ այդ բնույթի ամենահավաստի գնահատման տվյալները, եթե փաստացի տվյալները բացակայում են:
2. Յուրաքանչյուր Կողմ քարտուղարությանը ներկայացնում է վիճակագրական տվյալներ` իր Կողմ դարձած տարում, այդ նյութերի արտադրության մասին (հատուկ նշելով ամենամյա ոչնչացվող նյութերի քանակների տվյալները, որտեղ կիրառվել է Կողմերի հաստատմանը ենթակա տեխնոլոգիան), համապատասխանորեն Կողմեր հանդիսացող և չհանդիսացող երկրներ կատարած ներմուծման և արտահանման մասին: Ամեն հետագա տարվա համար նա ներկայացնում է այդ տվյալները ոչ ուշ, քան տվյալներին վերաբերող տարին վերջանալուց ինը ամիս անց: