Հոդված 6
Հոդված 6
Կարգավորման միջոցառումների գնահատում և ամփոփում
Սկսած 1990 թվականից և այնուհետև ոչ հաճախ, քան չորս տարին մեկ, գոյություն ունեցող գիտական, էկոլոգիական, տեխնիկական և տնտեսական տեղեկատվության հիման վրա Կողմերն անց են կացնում կարգավորման միջոցառումների գնահատում, որը նախատեսվում է 2-րդ հոդվածով: Յուրաքանչյուր անցկացվող գնահատումից ոչ պակաս, քան մեկ տարի առաջ Կողմերը հրավիրում են թվարկված բնագավառների համապատասխան որակյալ փորձագետների խմբերին և որոշում յուրաքանչյուր այդպիսի խմբի կազմը և ղեկավարման շրջանակը: Իրենց հրավիրման պահից հետո, մեկ տարվա ընթացքում, խմբերը քարտուղարության միջոցով իրենց եզրակացությունները հասցնում են Կողմերին ի գիտություն: