Հոդված 5
Հոդված 5
Զարգացող երկրների հատուկ վիճակը
1. Իր ներքին հիմնական պահանջները բավարարելու համար ցանկացած Կողմ, որը զարգացող երկիր է, և որի կարգավորվող նյութերի ամենամյա սպառման հաշվարկային մակարդակը բնակչության մեկ շնչին ընկնող բաժնի հաշվով 0,3 կիլոգրամից պակաս է, Արձանագրությունն իր համար ուժի մեջ մտնելու պահից, կամ դրանից հետո ցանկացած այլ պահից, Արձանագրության ուժի մեջ մտնելու պահից հաշված տասը տարվա ընթացքում իրավունք ունի 2-րդ հոդվածի 1-ից 4-րդ կետերում նշված ժամկետից իր կողմից կարգավորման միջոցների պահպանումը հետաձգել տասը տարով: Սակայն, այդպիսի Կողմը չպետք է գերազանցի բնակչության մեկ շնչին ընկնող 0,3 կիլոգրամ ամենամյա սպառման հաշվարկային մակարդակը: Ցանկացած այդպիսի Կողմին իրավունք է վերապահվում 1995-1997 թվականները ներառյալ ընկած ժամանակաշրջանում իր կողմից կարգավորման միջոցները պահպանելու համար որպես հիմք օգտագործել կամ իր սպառման հաշվարկային միջին տարեկան մակարդակը, կամ բնակչության մեկ շնչին ընկած 0,3 կիլոգրամ սպառման հաշվարկային մակարդակը, կախված նրանից, թե որն է ցածր:
2. Կողմերը պարտավորվում են աջակցել զարգացող երկիր հանդիսացող Կողմերին մուտք ունենալ դեպի էկոլոգիապես անվտանգ այլընտրանքային քիմիական նյութերը և տեխնոլոգիաները և նրանց օգնություն ցույց տալ այդպիսի այլընտրանքային նյութերի և տեխնոլոգիաների օգտագործմանը արագորեն անցնելու նպատակով:
3. Կողմերը պարտավորվում են երկկողմ կամ բազմակողմ ուղիներով հեշտացնել զարգացող երկրներ հանդիսացող Կողմերին դրամական օժանդակությունների, օգնության, վարկերի, երաշխիքների կամ ապահովագրման ծրագրերի տրամադրելը այլընտրանքային տեխնոլոգիայի և փոխարինող ապրանքների օգտագործման նպատակով: